Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Էկմելեդին Իհսանօղլուն կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել մարգարե Մուհամմեդի հասցեին հնչող ցանկացած վիրավորանք:
Իհսանօղլուի խոսքերով` անհրաժեշտ է հստակ սահմանազատել խոսքի ազատությունն ու միջկրոնական թշնամանքը:
Հաշվի առնելով, որ Մուհամմեդին աստվածացնում է երկրագնդի 1,5 մլրդ մարդ` ցանկացած վիրավորանք` ուղղված նրա հասցեին, պետք է դիտարկել որպես հանցագործություն:
Նշենք, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1969թ.-ին` տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում իսլամական համաձայնության ապահովման նպատակով: