Վնասազերծվել է Վենեսուելայում Ուրուգվայի դեսպանատան այգում տեղակայված պայթուցիկ սարքը: Այս մասին հայտնել է Ուրուգավի ԱԳՆ ներկայացուցիչը:
Վենեսուելական ոստիկանության ականազերծողների ստորաբաժանումը ապաակտիվացրել է պայթուցիկ սարքավորումը: Ավերածություններ և զոհեր չկան, իրականացվում է հետաքննություն:










































