«Ճիշտն ասած` ես հանգամանքները չգիտեմ, բայց եթե իրոք նման բան է եղել, ապա ցավալի է, իսկ այս պահին պատրաստ չեմ. ոչ էլ հետաքննող մարմին եմ, որ ասեմ, թե ովքերն են մեղավորները»,- անդրադառնալով կառավարության շենքի մոտ խաղաղ ցուցարարների եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության հանգամանքին` նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Լրագրողների արձագանքին, թե ոստիկաններն այնքան կոպիտ են եղել, որ պատգամավորներին անգամ պառկեցրել են գետնին, Սահակյանը պատասխանեց.
«Այսինքն` սրանից հետո այնպես անենք, որ ոստիկանությունը պառկի գետնին իրենք էլ մեջքի վրայով քայլեն, հա՞»:








































