«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվնիշվիլին արտահերթ հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
«Հոկտեմբերի 1-ի հաղթանակը մեր ձեռքերում է, և մենք անպայման կհաղթենք: Մենք արդեն հաղթել ենք, նայե՛ք, թե ինչ շատ ենք մենք: Հաղթանակը պետք է միայն ձևակերպել»,-հայտարարել է Իվանիշվիլին սեպտեմբերի 29-ին Թբիլիսիում կայացած նախընտրական ցույցի ժամանակ:
«Վրացական երազանքի» նախընտրական ցույցը տարբեր տեղեկատվությունների համաձայն՝ Թբիլիսիի Ազատության հրապարակում հավաքել է 40-ից 100 հազար մարդու:











































