Ռադարի կոտրվելը խափանումներ է առաջացրել Հունաստանի օդային հաղորդակցությունում: Այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը:
Շաբաթ օրը տեղի է ունեցել էլեկտրականության անսպասելի անջատում գլխավոր վերահսկիչ կենտրոնում, որն ապահովում է Աթենքի և Հունաստանի հյուսիսի օդային շարժումը: Մասնավորապես անջատվել է գլխավոր ռադարային համակարգը: Նման դեպքերի համար նախատեսված ռեզերվային համակարգը չի աշխատել կոտրվելու պատճառով, ինչը հանգեցրել է թռիչքների ուշացման:
Քաղաքացիական ավիացիայի ծառայությունը վստահեցնում է, որ թռիչքների անվտանգությունը վտանգի տակ չի եղել: Ծառայությունը չի հաղորդել, թե ինչ քանակությամբ թռիչքներ են հետաձգվել:










































