Գերմանացի գիտնականները հայտնաբերել են աղիքային վարակի աղբյուրը, որով Գերմանիայում վարակվել է շուրջ 7 հազար մարդ: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը Սաքսոնիայի սոցիալական գործերով ներկայացուցիչը տեղեկացրել է, որ 16 դեպքում հիվանդության պատճառ է եղել, այսպես կոչված, «նորովիրուսը», որը հարուցում է աղիքային խանգարում՝ սրտխառնոց ու փորլուծություն:
Գերատեսչության տվյալներով՝ Սաքսոնիայում ներկայում գրանցված է 2,8 հազար վարակված երեխա ու դեռահաս: Նրանց մեծամասնությունը սննդի մեջ օգտագործել է նույն ընկերության արտադրանքը: Ընկերությունը դպրոցներ ու մանկապարտեզներ է մատակարարել նախաճաշ ու ճաշ:
«Նորովիրուսը» 90 տոկոս դեպքերում հանդիսանում է ստամոքսաաղիքային համաճարակների առաջացման պատճառ: Դրանով կարող են վարակվել տարբեր տարիքի մարդիկ:








































