Thursday, 18 06 2026
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո

Նոր մանրամասներ. Խաչիկյանի գործում ընդգրկված է 65 քննիչ, հարցաքննվել է 7900 անձ, կալանավորվել` 10-ը

Ոստիկանությունը հրապարակել է սոցիալական ապահովության ոլորտում կատարվող քննության նոր մասնրամասներ: Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողները ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալել են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանին, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին և վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ հափշտակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով կազմված քննչական խմբում ներկայումս ընդգրկված է 65 քննիչ:

2012 թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ հարցաքննվել է 7900 անձ:

Ընդհանուր առմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել 42 անձի, որոնցից 12-ի վերաբերյալ երեք քրեական գործ ուղարկվել է դատարան և կայացվել են մեղադրական դատավճիռներ: Մեղադրյալներից 1-ը գտնվում է հետախուզման մեջ, 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում, 1-ը ձերբակալվել է, իսկ 18-ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

42 մեղադրյալի կատարած հանցագործությամբ պետությանը պատճառված Դ327.441.206 վնասից վերականգնվել է Դ51.533.305-ը:

Դատարան ուղարկված գործերով պետությանը պատճառված Դ14.556.174վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է Դ12.227.369-ը:

2012 թ. սեպտեմբերի 28-ին 42 մեղադրյալների, այդ թվում՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով, կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով, վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով, վճարումների ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նույն օրը Վազգեն Խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի և Հովհաննես Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 2012 թ. սեպտեմբերի 29-ին Վիգեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարանի քննարկմանը:

Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով Դ211.680.984 և խարդախությամբ Դ29.000.000 գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում