Sunday, 07 06 2026
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Beatles-ն ու Abba-ն ավելի ուրախ էին հնչում (տեսանյութ)

Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ժամանակակից երգերը ավելի դանդաղ ու տխուր են, քան անցած տարիներինը, գրում է Daily Mail-ը:

Գիտնականները, ովքեր վերլուծել են 1965-2009 թվականների ավելի քան հազար հիթեր, ենթադրում են, որ ժամանակակից երգերը գրեթե դադարել են բարձրացնել տրամադրությունը: Դրանց հեղինակները ձգտում են իրենց ստեղծագործություններին լուրջ և բարդ կատարողականություն հաղորդել, իսկ այդ երգերը լսողներն իրենց փորձառու ու նրբագեղ են կարծում: Արդյունքում, այնպիսի կոմպոզիցիաներ, ինչպիսիք են «Բիթլզի» Help!-ը կամ She Loves You-ն հազվադեպ են պատահում:

Փոփ երաժշտության ժամանակակից կատարումները, որպես կանոն, դանդաղ են դառնում, դրանց ռիթմը կազմում է րոպեում 100 զարկ, այն դեպքում, երբ 60-ականների երգերում զարկերը րոպեում 116 են: Բացի այդ, այժմյան երգերի միջին տևողությունն ավելացել է երկուսից չորս րոպեով:

Գիտնականների կարծիքով՝ ճաշակի փոփոխությունը բերել է նրան, որ օրինակ «Աբբա» խմբի կողմից կատարված Waterloo հիթը ժամանակակից ունկնդիրներին նաիվ և մի քիչ մանկական է թվում:

Ժամանակակից միայն մի երգչուհի՝ Լեդի Գագան է, որ դիմանում է քննադատների գնահատականներին և արագ տեմպով ու մաժորային տոնայնությամբ երգեր ձայնագրում:

Անցկացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ ժամանակակից փոփ երաժշտությունը ավելի բարձր է հնչում, զուրկ է զգացմունքներից և ավելի անճաշակ է, քան 50-60-ական թվականների երաժշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում