Մադրիդի «Աթլետիկո»-ի կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, որը Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում վնասվածք ստացավ, դեռ լիովին չի ապաքինվել ու չի կարողանա մասնակցել «Էսպանյոլ»-ի դեմ խաղին:
Ինչպես հաղորդում է իսպանական AS-ը, Ֆալկաոն թիմի՝ այսօր անցկացրած մարզումը բաց է թողել, ավելի ճիշտ՝ մարզվել է մարզադահլիճում:
Այսպիսով՝ Ֆալկաոն չի մասնակցի «Էսպանյոլ»-ի դեմ հանդիպմանը:








































