Գրող Ջոան Ռոուլինգը չի բացառում հրաշագործ Հարի Փոթերի մասին պատմության շարունակությունը գրելու հնարավորությունը:
Ռոուլինգը խոստովանել է, որ չնայած թվում էր` պատմությունը մոտեցել է իր տրամաբանական ավարտին` եթե հանկարծ իր մոտ ինչ-որ միտք ծնվի, անպայման այն կյանքի կկոչի:
Ռոուլինգը հայտարարել է, որ նոր վեպում հիմնական ուշադրությունը չի սևեռվի տղայի վրա, որը փրկվել է, հայտնում է Raut-ը:
Հիշեցնենք, որ Հարի Փոթերի մասին վերջին` յոթերորդ գիրքը լույս է տեսել 2007-ին, սակայն պատմության երկրպագուները չեն ուզում հավատալ, որ այն ավարտվել է:
Ավելացնենք, որ Հարի Փոթերն իր ստեղծողին 804 մլն դոլար է բերել:









































