Բամբասանքներն աշխատավայրում համախմբում են կոլեկտիվին, այն դարձնում ավելի ընկերական և նպաստում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, սակայն դրանք պետք է չափավոր լինեն: Այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները, որոնք մեկ տարվա ընթացքում հարցում են անցկացրել աշխատողների շրջանում:
Մեկ տարի շարունակ աշխատողներին հարցրել են, թե որքան հաճախ են նրանք բամբասում: Հարցման արդյունքում պարզվել է, որ աշխատողներն ամենից հաճախ քննարկում են նրանց, ովքեր այդ պահին ներկա չեն: Սակայն դա միայն բացասական քննարկում չէ. շատ հաճախ նրանք քննարկում են նաև աշխատանքային հաջողությունները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատակիցներն իրենց լավ են զգացել դրական քննարկումների ժամանակ: Պարզվել է նաև, որ ամենից հաճախ բամբասողներն անվստահելի են համարվում և հայտնի են դառնում աշխատավայրում, հայտնում է Raut-ը:








































