Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`Նիդեռլանդների պաշտպանության նախկին նախարար Վիլլեմ վան Էեկելենը հայտարարել է, որ չի կարծում, թե Հարավային Կովկասի երկրները և մասնավորապես Վրաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ.
«ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ը պետք է ընդլայնեն իրենց հարաբերությունները Հարավային Կովկասի հետ և հնարավորության դեպքում սերտորեն համագործակցեն այդ տարածաշրջանի երկրների հետ: ՆԱՏՕ-ն շահագրգռված է տարածաշրջանի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու մեջ:
Տարածաշրջանում նկատվում են բազմաթիվ փոփոխություններ, սակայն կարծես թե լուրջ առաջընթաց չկա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք մշտապես աջակցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, սակայն այստեղ էլ առաջընթաց չկա»:









































