ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը Սիրիայի ընդդիմությանը լրացուցիչ օգնություն կհատկացնի: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: Սիրիացի ապստամբներին ևս 45 մլն դոլար է տրվել:
Հ. Քլինթոնը ԱՄՆ-ի իշխանության որոշումը բարձրաձայնել էր «Սիրիայի բարեկամներ»-ի հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ-ը արդեն 175 մլն դոլար էր հատկացրել Սիրիայի ընդդիմադիրներին:
Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարուց ավելի է` շարունակվում է կառավարության և ընդդիմության հակամարտությունը: Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը` կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության դեմ կատարվող զանգվածային գազանությունների մեջ:









































