ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին չի բացառում Իրանի դեմ հնարավոր ուժի կիրառումը, բայց հուսով է, որ գործը դրան չի հասնի:
ԱՄՆ-ը, Արևմուտքի մի շարք երկրներ և Իսրայելը կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում: Իր հերթին Իրանը չի ժխտում, որ հարստացնում է ուրանը մինչև 20%` հավելելով, սակայն, որ այն բացառապես օգտագործում է խաղաղ նպատակներով` երկրի էլեկտրաէներգիայի պահանջները բավարարելու համար:
«Ես չեմ կարծում, որ վերջում այնտեղ զինված ուժ կգործադրվի, սակայն այս տարբերակը բացառել ևս չեմ կարող»,- ասել է Ռոմնին:
Մասաչուսեթսի նախկին նահանգապետը ընդունել է, որ իրանական հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը գրեթե չի տարբերվում իր մրցակցի` գործող նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումից:









































