Այսօր ԱՄՆ-ից Հայաստան կվերադառնա «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որը մեկնել էր սեպտեմբերի 22-ին` Արտակ Զեյնալյանի հետ: ԱՄՆ-ում նրանք հանդիպումներ են ունեցել թե´ հասարակական սեկտորի, թե´ Պետդեպի պաշտոնյաների հետ: «Հրապարակ»-ի հարցին` կառաջադրի՞ իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում, Արամ Սարգսյանն ասաց, որ նման որոշումը շատ հանգամանքներից է կախված լինում, իսկ ինքը երբեք հանուն պաշտոնի որոշումներ չի կայացնում, ժամանակը ցույց կտա:
Անկախ նրանից` կդնի իր թեկնածությունն Արամ Սարգսյանը, թե ոչ, նա կդառնա այդ ընտրություններում արևմտյան առանցքը կոնսոլիդացնող կարևոր ներկայացուցիչներից մեկը, որի կենտրոնում, որոշ գնահատականներով, կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը:











































