«Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստ Բորիս Վուկչևիչը գտնվում է առողջական ծանր վիճակում: Ֆուտբոլիստն ավտովթարի է ենթարկվել:
Ավտոմեքենան, որ վարում էր 22-ամյա ֆուտբոլիստը, Հոֆենհայմից Հայդելբերգ տանող ճանապարհին բախվել է բեռնատարին: Այս մասին հաղորդում է եվրոպական լրատվական գործակալությունը: Այս հարցի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն դեռևս չկա:
Հավելենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում Վուկչևիչը մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:





































