Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Դատախազն այլ կարծիքի է, անտառապետը` այլ. իսկ անտառը ոչնչանում է (լուսանկարներ)

Գուգարքի անտառտնտեսության հաստիքացուցակով 90 աշխատող կա: Նրանցից 45-ը  անտառապահ են: Մոտավոր հաշվարկով, յուրաքանչյուր անտառապահի բաժին է ընկնում է միջինը 500-600 հա անտառ. կան պահաբաժիններ, ուր 300, նույնիսկ 1000 հա է կազմում հսկելու ենթակա անտառածածկ տարածքը: Մեկ մարդը, ըստ էության, միայնակ է հսկում այդ հսկայական տարածքները:


Գուգարքի անտառտնտեսության ավագ անտառապետ Գագիկ Ամիրյանի խոսքով,  խորհրդային տարիներին անտառտնտեսության անձնակազմի քանակը գրեթե նույնն էր: Նույնիսկ ավելի շատ, սակայն մարդկանց անտառը կտրելուն դրդող պատճառներ, որպես այդպիսիք, չկային: «1990-ականների համեմատությամբ, անտառ կտրելու պատճառներն այսօր էլ չեն  պակասել, անգամ ավելացել են, և հիմա անտառի վրա 1000 աչք կա: Նման հսկայական տարածքներ, մանավանդ՝ առանց տեխնիկական անհրաժեշտ զինվածության, հսկելը գրեթե անհավանական է: Նախկինում անձնակազմը զինված էր, այժմ՝ ոչ»,- ասում է նա: 


Այս պայմաններում աշխատող անտառապահի աշխատավարձը ընդամենը 40 հազար դրամ է: Սա է, թերևս, պատճառը, որ կադրերի խնդիր ունեն:  Անտառապահի թափուր 8-9 տեղ կա։ Անգամ մեկ պահաբաժին հսկելու համար աշխատավարձը չափազանց ցածր է, ուր մնաց՝ եթե հարկ է առաջանում հսկել նաև հարևան պահաբաժնում, որտեղ անտառապահ չկա:


«Ոչ ոք չի ուզում աշխատել: Եթե հանկարծ որևէ մեկը դիմում է աշխատանքի ընդունվելու համար, մեջս կասկած է առաջանում՝ ինչո՞ւ է ուզում անտառապահ դառնալ»,- ասում է Գ. Ամիրյանը և շարունակում. «Անտառային ոլորտին մեծ ուշադրություն է պետք հատկացնել, վերլուծել վիճակը, հասկանալ պատճառները, թե ինչո՞ւ է կտրվում: Պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի, իրավիճակը շտկելու համար համալիր մոտեցում է անհրաժեշտ: Անտառապահն անգին «գանձ» է հսկում, սակայն աշխատանքային առկա պայմաններն անհնար են դարձնում, որ նա պատշաճ կատարի իր պարտականությունները: Մի՞թե միայն գազի թանկացումն է պատճառը: Ես չէի ասի, որ միակ պատճառը դա է, քանի որ կան բնակավայրեր, որ գազաֆիկացված չեն, շրջակայքում էլ անտառներ չկան, բայց մարդիկ ապրում են, չէ՞: Թե՛ իրավական դաշտը, թե՛ սոցիալական բաղկացուցիչը շատ կարևոր են, անտառտնտեսությունում աշխատողներն անգամ իրավաբանորեն տարրական պաշտպանվածություն չունեն, շատ խոցելի են»:


Բոլորովին այլ կարծիքի է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Վերջինս համոզված է, որ  անտառապահ աշխատողներ չունենալը դեռ չի նշանակում, որ անտառի պահպանության համար պատասխանատուները պետք է «ձեռքները լվան»: «Ինչը ծուռ է դրված՝ տանում են: Պետք է պայքարն ուժեղացնել: Փորձում ենք պահպանության խնդիրը լուծել, ոչ միայն հայտնաբերել է պետք, այլ նաև՝ հսկել, կանխարգելել անտառախախտումները»,- ասում է դատախազը, որը, իր խոսքով, «անողոք պայքար է մղում ապօրինի անտառահատումները հայտնաբերելու, կանխելու ուղղությամբ»:


 



Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում