Դենիել Ռեդքլիֆը հետաքրքրվել է Մերի Շելիի «Ֆրանկենշտեյն» վեպի նոր էկրանավորման մեջ դերակատարմամբ: Այս մասին հաղորդում է The Wrap-ը:
Ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Փոլ Մաքգիգանը, որը հայտնի է «Սլևինի երջանիկ թիվը», «Մռայլ տունը» ֆիլմերով և «Շերլոկ» սերիալով: Ենթադրվում է, որ «Ֆրանկենշտեյնի» նոր տարբերակում շեշտը կդրվի գիտաֆանտաստիկ բովանդակության վրա: Շուտով կավարտվեն սցենարային աշխատանքները: Սցենարը վստահվել է Մաքս Լենդիսին: Այն պատրաստ լինելուն պես` 20th Century Fox ստուդիան կսկսի բանակցությունները դերասանների հետ:
Ըստ տեղեկությունների՝ Ռեդքլիֆը կցանկանար խաղալ ոմն «կուզիկի» դեր, ամենայն հավանականությամբ՝ Վիկտոր Ֆրանկենշտեյնի գիտնական օգնականի, որը հրեշ է ստեղծում: Նոր էկրանավորման մեջ գիտնականը հանդես կգա գլխավոր հերոսի դերով, հետևաբար՝ ֆիլմում իրադարձությունները կներկայացվեն հենց նրա դիտանկյունից:
Հարի Փոթերի մասին եզրափակիչ՝ 8-րդ ֆիլմի վարձույթ դուրս բերումից հետո էկրան է բարձրացել Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ միայն մեկ ֆիլմ՝ «Սևազգեստ կինը»: Այն հանդիսատեսին է ներկայացվել 2012-ի փետրվարին: Ներկայում դերասանը նկարահանվում է «Սպանի´ր սիրելիներիդ» ֆիլմում:









































