«Ֆորմուլա-1»-ում հանդես եկող «Մերսեդես» թիմն այսօր տեղեկատվություն տարածեց, որ սկսած 2013 թվականից 2008 թվականի աշխարհի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը կհամալրի թիմի շարքերը՝ փոխարինելով Միխայել Շումախերին:
Երկրորդ պիլոտ Նիկո Ռոսբերգը չի փոխվի: Հեմիլթոնը «Մերսեդես»-ի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել և այդ ընթացքում կվաստակի 97.5 ԱՄՆ դոլար:









































