Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրք-սիրիական սահմանին ահաբեկչական վտանգի առաջացման դեպքում Անկարան կձեռնարկի ամեն ինչ՝ պաշտպանության համար.
«Սիրիայի կառավարությունը չի վերահսկում Թուրքիային սահմանակից շրջանները: Որոշ ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսիք են PKK-ն ու «Ալ Քաիդան», կարող են օգտվել այդ իրավիճակից՝ իրենց նպատակներն իրականացնելու համար: PKK-ն վերջին շրջանում բավական ակտիվացել է Թուրքիայում»:










































