Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, երեկ Լիբիայում անհայտ անձանց կողմից ձերբակալվել է Հոլանդիայի երեք զինվորական: Նրանք մասնակցում էին հուզումներով բռնկված Լիբիայի քաղաքացիներին տարհանելու գործողություններին: Գործակալությունը տեղեկությունը հաղորդելիս հղում է կատարել Նիդերլանդների պաշտպանության նախարարության հաղորդագրությանը: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները սեփական քաղաքացիներին տարհանելիս ստիպված են եղել վճարել լիբիական իշխանություններին: Հավանաբար նրանք նույնպես մտահոգություն են ունեցել, որ Լիբիայի իշխանությունների կարող են նմանատիպ խնդիրներ առաջացնել բրիտանական զինվորականության համար և խոչընդոտել տարհանման գործողություններին:










































