Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011 թ. փետրվար ամսվա գների վերաբերյալ տվյալները, որոնց համաձայն, 2011 թ. փետրվարին, 2010 թ. փետրվարի համեմատ, (տասներկուամսյա գնաճ) սպառողական ապրանքների գներն աճել են 12.4%-ով:
Հիշեցնենք, որ 2011 թ. հունվարին տասներկուամսյա գնաճը 10.6% էր: Նշենք նաև, որ 2011 թ. հունվար-փետրվարի «կուտակային» գնաճը նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ կազմել է 11.5%:








































