Պատանի հրաշագործ Հարրի Փոթերի մասին գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը հրաժարվել է ընթերցողների հետ քննարկել քննադատների կարծիքն իր նոր, մեծերի համար նախատեսված «Casual Vacancy» գրքի մասին:
Նա նշել է, որ իր համար ավելի կարևոր է շարքային ընթերցողների կարծիքն ու վերաբեմունքը, քան գրաքննադատներինը:
«Ինձ հաճելի է կարդալ այդ քննադատությունները, սակայն ես այդքան էլ չեմ սիրում դա քննարկել իմ ընթերցողների հետ»,- նշել է նա: Նոր գիրքը նվիրված է միջին դասի «վերամբարձ» վերաբերմունքին աղքատների հանդեպ: Նա նշել է, որ հաջորդ գիքրը վերաբերելու է ավելի փոքր տարիքային խմբին (ավելի կրտսերներին, քան Հարրի Փոթերի մասին գիրքն էր նախատեսված):
Պետք է նշել ,որ «Casual Vacancy»-ն մինչ լույս տեսնելն արդեն մեծ պահանջարկ էր վայելում` ունենալով 1 մլն պատվեր: Սակայն հրատարակիչները կարծում են, որ այն չի կարողանա գերազանցել Հարրի Փոթերի մասին պատմող գրքի վաճառքի ծավալները` այդ գիրքը թողարվել է 450 մլն օրինակով:











































