Նախօրեին Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում տուժած խանութների սեփականատերերին: Նրանց թվում է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
«Առավոտը» փորձեց պարզել` ստացե՞լ է պարոն Ալեքսանյանը փոխհատուցում և արդյոք գո՞հ է գումարի չափից: Վերջինիս օգնականը թեև խոստացավ ճշտել ու ասել, սակայն հետո այդպես էլ չարձագանքեց թերթի զանգերին: Այս առիթով ՀՀ կառավարությանն ուղղված գրավոր հարցերի պատասխանները «Առավոտ»-ը կներկայացնի առաջիկայում:











































