Sunday, 14 06 2026
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Սփյուռքը չգիտի` Մարտի մեկին ինչ է տեղի ունեցել

Մարտի մեկի եղերական իրադարձություններից անցել է երեք տարի, ինչպես ասում են` ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում…

2008-ը շրջադարձային եղավ հայ հասարակության ոչ միայն հասարակական գիտակցական մակարդակում տեղի ունեցող փոփոխությունների առումով, այլ նաև թացն ու չորը, ճիշտն ու սխալը զատորոշելու առումով, այդ ժամանակից սկսած մեզանում ձևավորվեց պայքարի կամ առանց վախերի ապրելու ավանդույթ: Բայց այս ամենը ձեռք բերելու համար իսկապես թանկ վճարեցինք… տասը անմեղ զոհ…

2008-ի մարտյան հենց այդ օրերին էլ հայկական սփյուռքը ավելի իներտ կեցվածքով հանդես եկավ: Մինչ այդ Ցեղասպանության ճանաչման հարց բարձրաձայնող սփյուռքը գրեթե անմասն մնաց կարծիքներ, տեսակետներ, իրական գնահատական տալու առումով: Մինչև այսօր սփյուռքի շատ թերթերի խմբագիրներ կատարվածին իրական գնահատական չտալը պատճառաբանում են հենց կատարվածի մասին սուղ կամ ընդհանրապես պատկերացումներ չունենալով: Այս մասին էլ զրուցեցինք սփյուռքի թերթերից երեք խմբագիրների հետ:

Լիբանանում տպագրվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանը, գնահատելով անցած երեք տարին, այն կարծիքին է, որ այս ընթացքում տեղաշարժեր նկատելը կամ համապատասխան գնահատական տալը պետք է հենված լինի առարկայական տվյալների վրա. «Պէտք է ճշգրիտ իմանալ, թէ քանի՞ հանրահաւաք է արտօնուել և քանի՞սը արգիլուել… Օրէնքի սահմաններում ի՞նչն է թոյլ տրուել և ի՞նչը արտօնելի չի համարուել… Քանի՞ քաղբանտարկեալ է ազատ արձակուել կամ քանիսը՞ տակաւին բանտերում են… Քանի՞ ԶԼՄ փակուել է… Նման հարցադրումների պատասխանների հիման վրայ կարելի է եզրակացնել, թէ էս առումով տեղաշարժ եղե՞լ է թէ՞ չի եղել»… Սակայն Շահան Գանդահարյանը համոզված է, որ մեզանում հավելյալ ժողովրդավարացման անհրաժեշտություն կա, ժողովրդավարացման համար նախևառաջ ընտրություններին մասնակցելու և քվեի իրավունքին տեր կանգնելու հասարակական գիտակցության նշաձողը բարձրացնելու խնդիր կա ամենասուր կերպով… Ըստ նրա` համակարգային փոփոխությունն իբրև անհրաժեշտություն զգալի է դառնում. «Նախամարտիմէկեան ժամանակաշրջանին բազմաթիւ կոչեր, զգուշացումներ եղել են իրավիճակը չլարելու, մթնոլորտը չշիկացնելու, հասարակութիւնը չերկբևեռացնելու ու չպառակտելու… Ասուել է անգամ, որ պէտք է կանխարգիլել արիւնայեղութիւնը… Նման կոչեր ու զգուշացումներ հնչել են ոչ միայն Հայաստանից, այլ նաև սփիւռքից… Սակայն գործընթացները զարգացել են հակառակ ուղղութեամբ»… Չնայած քաղաքական հայացքների տարբերությանը, ըստ նրա, բոլորս պետք է այնպես աշխատենք, որ Աստված մի արասցե, չկրկնվի մարտի մեկը, ինչի համար կարևոր է փոխհանդուրժողականությունը. օրենքի գերադասումը կամ իրավական պետության կայացումը ակնկալելի են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության և թե՛ ամբողջ հասարակության համար… Շահան Գանդահարյանի խոսքերով, ժողովրդավարացման համար անշրջանցելի, մեկնարկային նշանակություն ունի ընտրական առողջ համակարգը և քվեի ուժի գիտակցումը. միայն թափանցիկ ու արդար ընտրություններն են, որ կարող են ձևավորել օրինական և հեղինակավոր իշխանություն:

Թուրքիայում տպագրվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը նախ խոնարհվելով մարտի մեկի զոհերի հիշատակի առջև, նշեց, որ խորապես համոզված է` հայկական սփյուռքը չգիտի Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները, իրադարձությունները, բայց դրա փոխարեն հայկական սփյուռքը շահագրգռված է, որպեսզի ՀՀ-ում հաստատվի օրենքի գերակայություն, ամրապնդվեն մարդու հիմնարար ազատությունները, և ժողովրդավարական հասարակական կյանքը խարսխվի այնպիսի արժեքների վրա, որոնք համապատասխանեն միջազգային չափանիշներին: Հետևաբար, ըստ նրա, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը պետք է պատասխանատվություն, հավատարիմ աշխատանք ծավալեն, որ ժողովրդավարացման մակարդակը բարձրանա, քանի որ միայն այդ պայմաններում ՀՀ քաղաքացիները կկարողանան ապրել իրենց արժանի երկրում, և կարևորը` արժանապատիվ պայմաններում: Այս ճանապարհին, ըստ նրա, պետք է բավականին շեշտակի լինի հասարակության կամքը` ներդաշնակ պայմաններում խնդիրների լուծման առումով:

Լիբանանում «Արարատ» թերթի խմբագիր Ահարոն Շխրտմյանը գտնում է, որ անկախ Հայաստանը այլ կերպ պետք է դիտարկի ժողովրդավարությունը. ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը պետք է իրենց սահմանները լավ իմանան, ժողովուրդն էլ իր հայրենիքում իր իրավունքները պաշտպանել իմանա և իր պարտավորություններն իմանա: Մարտյան իրադարձություններին սփյուռքի` հայրենիքում ժողովրդի կողքին չլինելը պատճառ է այն բանի, որ իրականում սփյուռքը նախ չընկալեց` ինչ կատարվեց, ինչ պատահեց մարտի մեկին: Ըստ նրա` լրատվամիջոցներից յուրաքանչյուրը յուրովի մեկնաբանեց կատարվածը, հայրենական թերթերում առարկայական մեկնաբանություններ չեղան, այլ դրանք յուրովի մեկնաբանություններ էին. ոմանք պաշտպանողական նպատակով, իսկ ոմանք էլ շահագործեցին քաղաքական նպատակների համար, ինչի պատճառով, ըստ Ահարոն Շխրտմյանի, սփյուռքը մինչև վերջ էլ իրականում չիմացավ մարտի մեկին ինչ կատարվեց և կամ ինչու կատարվեց, ինչի արդյունքում սփյուռքն այդպես էլ չունեցավ իր սեփական տեսակետը, դրա համար ստույգ փաստերի վրա չկազմվեց եզրակացություն, ինչը շատ կարևոր էր:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում