Ամերիկացի գիտնականները հայտնագործել են լուծվող էլեկտրական նոր տարր, որը նրանց խոսքերով՝ կարող է լուծվել բնական ճանապարհով:
Հետազոտողների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ ինչպես բժշկության մեջ, այնպես էլ ուրիշ ոլորտներում:
Նոր տեխնոլոգիան, որը կոչվում է ժամանակավոր էլեկտրոնիկա, մագնեզիումի, սիլիցիումի և մետաքսի խառնուրդ է, որը ջրում մնալուց մի քանի օր հետո լուծվում է:
Հետազոտողները ենթադրում են, որ այս հայտնագործությունը կօգտագործվի բժշկական իմպլանտանտների ստեղծման մեջ, օրգանների աշխատանքին հետևելու և դեղորայքը հյուսվածքներին հասցնելու համար:
Նոր տեխնոլոգիան կօգտագործվի նաև շարժական հեռախոսների և ուրիշ էլեկրտոնային տեխնիկաների արտադրության մեջ, որոնք ժամանակի ընթացքում կլուծվեն և հարյուրամյակներ շարունակ աղբանոցներում թափված չեն մնա:









































