Անգլիական «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Ջերմեյն Ջենասը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Նոթինգեմ Ֆորեսթ»: Պայմանագիրը կնքվել է ընդամենը մեկ ամիս ժամկետով, այսինքն՝ Ջենասը թիմի կազմում կարող է հանդես գալ առավելագույնը վեց խաղ:
Հատկանշական է, որ այս մրցաշրջանում ֆուտբոլիստն ընդամենը 14 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ փոխարինման դուրս գալով «Տոտենհեմ» – «Վեսթ Բրոմվիչ» խաղում:









































