Չինական բլոգերներն անդադար պատմում են Ուհան քաղաքի ոստիկանների մասին, որոնք փողոցներում անօրինական առևտրով զբաղվողների դեմ զինվել են դեմքի վախեցնող արտահայտություններով:
Համացանցում շրջանառվող լուսանկարներում երևում է, թե ինչպես է ոստիկանը, առանց տեղից շարժվելու, անթարթ նայում փողոցային առևտրականներին:
Չինական ոստիկանությանը շատ են քննադատում քաղաքացիների դեմ բռնություն կիրառելու համար:
Ճանաչված բլոգերներից մեկը նշել է, որ շատ ավելի լավ կլիներ, որ ոստիկանները բռունցքների փոխարեն ավելի հաճախ աչքերն օգտագործեին:










































