Խոշոր կանանց համար բրիտանական SliNK ամսագիրը առաջին անգամ է լույս տեսել 3D ձևաչափով: Ինչպես գրում է The Daily Mail-ը` նման կերպ պարբերականը որոշել է նոր շունչ ներարկել ամսագրի այդ համարում ներկայացված հագուստին: Ամսագրին հավելված է հատուկ ակնոց, որով առանց որևէ խնդրի կարելի է գնահատել ներկայացված հագուստը:
Ամսագրի առաջին էջի համար նկարահանվել է ավստրալիացի ֆոտո մոդել Բրի Ուորենը, որը կրում է 14 չափի հագուստ, իսկ ռուսական չափանիշներով՝ 48:
Այս հրատարակության հիմնական թեման ազատությունն ու նրա ազդեցությունն է կնոջ վրա:
2011թ-ին SliNK-ը ստացել է 100% People Awards մրցանակը` որպես խոշոր կանանց համար նախատեսված լավագույն ամսագիր:









































