Monday, 29 06 2026
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում

Մեկնարկել է «Ամերիա սերունդ» ծրագիրը

Սույն թվականի սեպտեմբերի 26-ից մեկնարկել է «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել շուրջ 1000 թեկնածու Երևան քաղաքից, Հայաստանի տարբեր մարզերից և ԼՂՀ-ից: Ընտրական 4 փուլերը հաղթահարել է 34 թեկնածու, ովքեր ծրագրի շրջանակներում միացել են Ամերիայի թիմին:

Ներկայացված հայտերի ուսումնասիրման արդյունքում ընտրվել է 458 թեկնածու, որոնք մասնակցել են նախընտրական առաջին փուլին` թեսթավորմանը, և նվազագույն 70% շեմը հաղթահարած 83 թեկնածուն հրավիրվել է խմբային հարցազրույցի: Այդ փուլում թեկնածուներին հնարավորություն է տրվել դրսևորել իրենց թիմային գործելաոճը, տարաբնույթ քննարկումների շնորհիվ ներկայացնել անձնական համոզմունքները, ինքնատիպ մտածելակերպը: Իսկ խմբային հարցազրույցի փուլը հաղթահարած 61 թեկնածու հրավիրվել է անհատական հարցազրույցի: Այնուհետ կատարվել է վերջնական ընտրություն` հիմք ընդունելով ավտոմատ հաշվարկվող թեստի արդյունքները, թեկնածուի ստեղծագործ մոտեցումը, որը թեկնածուն ցուցաբերել է շարադրություն/ակնարկում և մոտիվացիոն նամակում, ինչպես նաև անհատական և խմբային հարզացրույցներում դրսևորած անհատականությունը, ճկուն մտածելակերպն ու զարգացվածությունը::

Ամերիաբանկի անձնակազմի համալրման պատասխանատու Օֆելյա Քամալյանը նշեց. «Մենք ուրախ ենք, որ ծրագիրը լայն արձագանք գտավ երիտասարդության շրջանում, քանի որ նպատակ ունենք «Ամերիա Սերունդ» ծրագրի շնորհիվ բացահայտել երիտասարդ, եռանդուն ու նպատակասլաց սկսնակ մասնագետների, ովքեր ճկուն են փոփոխությունների և նորարարությունների նկատմամբ, ունեն ստեղծագործ ու ոչ ստանդարտ մտածելակերպ, և ակնկալում ենք, որ նրանց միջոցով հնարավոր կլինի ձևավորել առաջնորդների նոր սերունդ:

Ծրագիրը հնարավորություն կտա աշխատանքային փորձ չունեցող, նորավարտ երիտասարդներին սկսելու իրենց աշխատանքային ուղին Ամերիաբանկում և ստանալ գիտելիքներ գործարար միջավայրում` պրոֆեսիոնալ մասնագետների կողմից ուսուցանվելու և նրանց հետ աշխատելու միջոցով: Ուսուցման ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել Ամերիաբանկում:

Ողջունելի է, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է ներկայացրել նաև Արցախում ու Հայաստանի մարզերում: Այսօր արդեն ծրագրի մասնակիցների շարքում կան ներկայացուցիչներ ԼՂՀ-ից, Տավուշի, Արմավիրի և Շիրակի մարզերից, ովքեր բարեհաջող հաղթահարել են ընտրական բոլոր փուլերը:

Մենք երիտասարդների համար ստեղծում ենք պայմաններ, տալիս ազատություն ավելին սովորելու, ավելին իրագործելու և ավելիին հասնելու համար»:

Դասընթացներն անցկացվում են «Ամերիա» խմբի վերապատրաստումների կենտրոնում: Նորաբաց կենտրոնը հարմարավետ է, հագեցած ժամանակակից սարքավորումներով, ինչը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում