Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ազատատենչ ժողովուրդը չի կոտրվել, իսկ իշխանությունը դեռ ժամանակ ունի

Մարտի 1-ի սպանդից երեք տարի անց` երեկ մեր հասարակությունը ապացուցեց երկու կարևոր բան, որ չի մոռացել Մարտի 1-ի ոճրագործությունը, և որ կանգնած է պայքարի` գործող ռեժիմի դեմ այնպես, ինչպես երեք տարի առաջ` նախագահական ընտրությունների շրջանում:


Չնայած այն հանգամանքին, որ երկու օր ամբողջ Հայաստանի կենտրոնական մայրուղիները վերահսկվում էին, ճանապարհները փակվում` երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցավ վերջին շրջանի ամենահզոր հանրահավաքը` մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ (տարբեր հաշվարկներով` 50000-60000) նոր էներգետիկայով ու տրամադրությամբ էին եկել հանրահավաքի: Հանրահավաքի մեկնարկից րոպեներ անց արդեն Պոնչիկանոցի մոտ` Կորյուն-Մաշտոց փողոցները փակվեցին հանրահավաքի մասնակիցներով, բազմության աննախադեպ խտությունը ավելի էր ոգևորել քաղաքացիներին: Ոստիկանությունը մի քանի անգամ Կորյունի փողոցում ավտոմեքենաների մեկ շարք անցումը չփակելու համար մեծ ճիգեր գործադրեց` հրմշտոց հրահրելով բազմության մեջ:


Հանրահավաքը վարում էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով նշեց, որ Մարտի 1-ը դարձավ մեր ժողովրդի պատմության մեջ խարան, սև օր… Նա նշեց, որ ՀԱԿ-ը այսօր սկսում է իր հանրահավաքների շարքը, որի սկիզբը կարելի էր համարել փետրվարի 18-ը, նկատեց, որ ՀԱԿ-ը տեր է իր խոստումներին և շարունակելու է պայքարը երկրում սահմանադրական կարգի, ազատության, ինքնիշխանության վերականգնման, ինչպես նաև արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրությունների համար: Ապա անուն առ անուն հիշատակեց մարտի 1-ի դեպքերի 10 զոհերի անունները…


Ելույթ ունեցան 2008թ. մարտի 1-ին զոհվածների ծնողները` Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը և Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը… Սարգիս Քլոյանը նշեց. «Մեր երեխաները զոհվեցին հանուն ազատության և արդարության և զոհվեցին հայկական բանակի ոչ բարով` գերագուն հրամանատարների, հայկական բանակի սպայի արձակած հրամանով ու հայ զինվորի դավադիր զենքով: Նրանք որպես մատաղացու մատուցվեցին ՀՀ ոչ լեգիտիմ նախագահի, իշխանագողի զոհասեղանին: Մեր տղաների արյամբ է օծված Սերժիկի ու նրա ծառա օլիգարխների իշխանական կոալիցիայի, իշխանական ողջ ավազակապետական բուրգի, պնակալեզ մտավորականների կողմից ժողովրդից խլած հայկական պետության գահը: Ձեռքներդ հեռու, թրքացած հայ, հայոց սուրբ հողից և պետականությունից»:


«2008-ի մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ հանեցին ոչ միայն ոստիկաններին, այլև` բանակը… Մարտի 1-ը անմեղ զոհերի հիշատակի օր է… Արդեն երեք տարի է՝ զոհվածների ծնողները պայքարում են իրենց զավակների սպանությունները բացահայտելու համար… Սպառելով բոլոր ներպետական ատյանները, որոնցից ոչինչ չէինք ակնկալում, մենք Եվրադատարան ենք հասել», իր ելույթում նշեց Ալլա Հովհաննիսյանը… Նա տեղեկացրեց, որ «Մարտի 1» հասարակական կազմակերպություն է ստեղծվել իրենց ջանքերով, որը իրավական ու սոցիալական աջակցություն ցույց կտա զոհվածների ընտանիքներին, մարտի 1-ի դեպքերի հետևանքով հրազենային վնասվածքներ ստացածներին, և «կիրականացնենք այնպիսի միջոցառումներ, որոնք հետագայում կկանխեն Մարտի 1-ի կրկնությունը»…


Դավիթ Շահնազարյանը իր ելույթում վստահեցրեց, որ հիմա, որ որևէ մեկը չի կասկածում, որ հաղթելու ենք, և որ այդ հաղթանակը շատ մոտ է, բազմությունը սկսեց վանկարկել` հիմա, հիմա, հիմա… Դ.Շահնազարյանը շարունակեց. «Երեք տարի առաջ այս օրը իշխանությունը իրականացրեց բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում նաև` առնվազն տասը սպանություն: Ես ուզում եմ անդրադառանալ միջազգային հանրության և մասնավորապես ԵՄ-ի արձագանքին: Մարտի 1-ի առավոտյան դեպքերից հետո, երբ հրոսակախմբերի նման հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա, ավերեցին վրանային ճամբարը և ժողովրդին քշեցին` հալածելով Մյասնիկյանի արձանի մոտ, այդ դեպքերից անմիջապես հետո մինչև երեկոյան դեպքերը ԵՄ նախագահությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.


«ԵՄ-ն մտահոգություն է հայտնում Հայաստանի հետընտրական իրավիճակով, մասնավորապես, որ իշխանությունը ուժ է գործադրել ցուցարարների դեմ, կան վիրավորներ ցուցարարների մեջ»: Այնուհետև նույն հայտարարությունում ԵՄ-ն իր` «խորը մտահոգությունն է հայտնում ընդդիմության առաջնորդ և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժի ազատության սահմանափակմամբ, ցուցարարների ազատազրկմամբ» և կոչ է անում` նրանց անհապաղ ազատ արձակել: ԵՄ նախագահությունը այդ նույն հայտարարությամբ նաև կոչ է անում «օգտագործել միայն խաղաղ և ժողովրդավարական ձևեր, անհապաղ սկսել երկխոսություն»:


ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, որ ի հեճուկս ԵՄ այս հայտարարության` Հայաստանի իշխանությունները Երևան մտցրին բանակային ստորաբաժանումներ, ինչպես հետագայում պարզվեց հույժ գաղտնի 0038 հրամանով, ինչը Սահմանադրության կոպիտ ոտնահարում էր: Ապա Դ.Շանազարյանը հիշեցրեց, որ ուշ երեկոյան գործի դրվեց հրազեն, սպանվեց տասը մարդ, սադրիչ գործողություններ ձեռնարկվեցին իշխանության կողմից, հրկիզվեցին ավտոմեքենաներ, խանութներ: Այնուհետև Դ.Շահնազարյանը անդրադարձավ 2008թ. մարտի 5-ի ԵՄ երկրորդ հայտարարությանը. «ԵՄ-ն արտահայտեց իր խորը մտահոգությունը Հայաստանի իրավիճակով` դատապարտեց Մարտի 1-ի բռնությունները, որի արդյունքում մարդկային կյանքերի կորուստ և բազմաթիվ վիրավորներ են եղել:


ԵՄ-ն կոչ արեց Հայաստանի իշխանություններին` ազատ արձակել այն քաղաքացիներին, որոնք ազատազրկվել են իրենց խաղաղ հավաքների իրավունքից օգտվելու համար: ԵՄ-ն նաև խորհուրդ տվեց Հայաստանի իշխանություններին` սկսել Մարտի 1-ի դեպքերի անկախ քննություն: Մինչ այդ ընդդիմությունն արդեն պահանջել էր սկսել Մարտի 1-ի դեպքերի միջազգային քննություն: ԵՄ այս հայտարարությունից բխող որևէ քայլ իշխանությունները նույնպես չարեցին»,- նկատեց Դ.Շահնազարյանը:


Ապա ներկայացնելով ԵՄ երրորդ` մարտի 12-ի հայտարարությունը` նա մեջբերեց. «Հերթական անգամ ԵՄ-ն իր խորը մտահոգությունը հայտնեց շարունակվող ձերբակալությունների կապակցությամբ: Եվս մեկ անգամ ԵՄ-ն կոչ է անում` ազատ արձակել այն քաղաքացիներին, որոնց ազատազրկումը կապված է նրանց քաղաքական գործունեության հետ և զերծ մնալ ընդդիմադիր լիդերների հետագա ձերբակալություններից, և մեկ անգամ ևս կրկնում է Մարտի 1-ի դեպքերի անկախ քննության իր պահանջը»:


Դ.Շահնազարյանը ամփոփեց. «Մենք պահանջում էինք միջազգային քննություն, որովհետև որևէ կասկած չունեինք, որ այս իշխանությունները ամեն ինչ անելու են, որ պարտակեն իրենց կատարած հանցագործությունները: Ստեղծվեց պառլամենտական այն ողորմելի հանձնաժողովը, որին նույնիսկ ԵՄ-ն բացասական պատասխան տվեց: Եվ միակ քայլը, որը արվեց` Փաստահավաք խումբն էր, որը ոչ միայն բացահայտեց սպանություններից մի քանիսը, այլև ընդհուպ մոտեցավ Մարտի 1-ի ոճրագործությունների ամբողջական բացահայտմանը, և հենց դրա պատճառով էլ Ս.Սարգսյանի կողմից այդ խումբը լուծարվեց:


Այսօր մենք մի անգամ ևս վերականգնում ենք մեր պահանջը` Մարտի 1-ի դեպքերի միջազգային քննություն: Առաջին հերթին մեր այս պահանջը ուղղում ենք ԵՄ-ին և միջազգային այլ կառույցների, և որքան շուտ միջազգային հանրությունը և հատկապես ԵՄ-ն այդ քայլն անի` այնքան լավ իր համար, որովհետև անկախ իրենց քայլերից` այդ միջազգային հանձնաժողովը ստեղծվելու է, եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում, երբ Հայաստանում կլինի ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որովհետև ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը արդեն որպես իշխանություն կդնի իր այդ պահանջը միջազգային հանրության առաջ:


Մենք ի՞նչ ուղիով ենք գնալու դեպի դա, ինչպե՞ս ենք Հայաստանում ունենալու ժողովրդի իշխանություն` միայն և միայն արտահերթ ընտրությունների միջոցով, և ուզում եմ ավելացնել, որպեսզի որևէ մեկիդ մոտ որևէ թյուրըմբռնում չլինի` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով, և մենք կունենանք իշխանություն` ընտրություններով, ժողովրդի քվեն ստացած իշխանություն, որը կապահովի մեր անվտանգությունը, մեր բարեկեցությունը, մեր արժանապատվությունը: Ազատ, անկախ Հայաստան»,- հայտարարեց Դ.Շահնազարյանը:


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն իր ելույթում փաստեց, որ հսկայական հանրահավաքը ցույց է տալիս, որ իշխանություններին շատ քիչ կյանք է մնացել: «Ժողովրդի համբերությունը հատնում է: Ժողովուրդը այլևս պատրաստ չէ հանդուրժել նման իշխանություններին, այս թալանը, Սերժ Սարգսյանի և նրա նվիրյալ մի քանի գիշատիչ մոնոպոլիստների տիրակալությունը:


Ժողովուրդը այլևս չի հանդուրժում այս համակարգի գոյությունը, որը խեղդում է տնտեսությունը, մրցակցությունը, արտադրությունը, որի միակ նպատակն է մի խումբ օլիգարխների հարստացումը: Իշխանությունները նման վիճակում ունեն երկու ճանապարհ: Առաջինը` հասկանալ, որ աճող համաժողովրդական բողոքի դեմն առնելու որևէ շանս չունեն, հասկանալ, որ ժողովրդի արդարացի բողոքների դեմ բռնության կիրառմամբ ստանալու են լրիվ հակառակ արդյունք, և Մուբարաքի, Բեն Ալիի, Քադաֆիի օը չընկնելու համար նրանք պետք է զիջեն մեր այս համաժողովրդական պայքարի ճնշմանը:


Նրանք պետք է հասկանան, որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ հենց իրենց շահերից է բխում ռեժիմի և ժողովրդի միջև այս հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների, այսինքն` քաղաքական երկխոսություն սկզբնավորելու միջոցով: Ժողովուրդը կհամբերի, եթե տեսնի, որ նման քաղաքական գործընթացի միջոցով իրագործվում են նրա պահանջները և արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորվում է լեգիտիմ իշխանութուն»:


Ապա Լ.Զուրաբյանը հարցրեց, թե ի՞նչ էր ի վերջո մարտի 1-ը: «Եթե 2008թ. մարտի 1-ին Հայաստանում լիներ նորմալ պետական մտածելակերպով իշխանություն, նրա առաջին քայլը կլիներ սկսել բանակցություններ Շարժման լիդերների հետ և գտնել քաղաքական լուծումներ ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար: Բայց Քոչարյանի բանդան գերադասեց հարցերը լուծել բռնությամբ, արյունահեղությամբ և դեռ շատ է փոշմանելու այդ որոշման համար:


Ս.Սարգսյանի համար քաղաքական երկխոսության համար ճանապարհը դեռ բաց է, բայց ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում, անգամ ժողովրդի անվերապահ աջակցությունը ունեցող Հայ ազգային կոնգրեսը, չի կարող ապահովել ժողովրդի համբերությունը, եթե ռեժիմի կողմից անհապաղ քայլեր չիրականացվեն համընդհանուր պահանջներին ընդառաջ: Ժամանակ դեռ կա, բայց այն արագորեն սպառվում է: Երկխոսությունը կարող է կայանալ մինչև համաժողովրդական ակտի կայացումը: Դրանից հետո, ինչպես ցույց է տալիս արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխությունների օրինակը, երկխոսություն այլևս չի լինում, այլ միայն ռեժիմի անփառունակ անկում»:


ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը երեկ նշեց, որ մարտի 1-ը իշխանության գործունեության տրամաբանական հետևանքն էր: «Կեղծիքները, բռնությունները իշխանությունը ամեն գնով պահելու գործելակերպը հանգեցրին մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին: Մարտի 1-ը չէր լինի, եթե ժամանակին պատասխանատվության ենթարկվեին նախորդ ընտրություններում կեղծիքներ և բռնություններ իրականացրած անձինք: Որևէ մեկը չպատժվեց 2004-ի ապրիլի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու համար»,- հիշեցրեց ՀԺԿ առաջնորդը:


«Ստի ու կեղծիքների վրա հիմնված, սեփական ժողովրդի արյունը թափող իշխանությունները պետք է հեռանան: Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը շարունակելու պայքարը հանուն արդարության և արժանապատվության հաղթանակի»,- նշեց Ս.Դեմիրճյանը…


ՀԺԿ առաջնորդի ելույթի ընթացքում հանրահավաքի բազմության մեջ երևացին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները՝ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ… Վերջինս հանրահավաքի էր եկել մեխակներով: Հասարակությունը ծափերով ողջունեց «Ժառանգության» ներկայացուցիչների մասնակցությունը հանրահավաքին:


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հուժկու բազմահազարանոց երթ տեղի ունեցավ Մատենադարանից մինչև Մյասնիկյանի արձանի շրջակայքը: Երթի ընթացքում` «Նաիրի» կինոթատրոնի մոտ ոստիկանները հարձակվեցին երթի մասնակիցների վրա, լուսանկարող լրագրողների ձեռքից անգամ փորձ էին անում խլել ապարատները, բայց մի քանի րոպե տևած քաշքշուկից հետո` իրավիճակը հանդարտվեց, Կոնգրեսի ներկայացուցիչները կոչ արեցին երթի մասնակիցներին սադրանքների չտրվել:


Երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ` Կոնգրեսի ներկայացուցիչները հազարավոր քաղաքացիների հետ ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:


 


Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում