Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է կոլումբիական «Միլյոնարիոս» թիմի հետ հանդիպման արդյունքները:
«Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները 8 անպատասխան գնդակ են ուղարկել կոլումբիացիների դարպասը:
«Իմ կարծիքով` կոլումբիական թիմին չհաջողվեց ցուցադրել իրական մակարդակը: Պետք է ասեմ, որ «Միլյոնարիոս»-ի ֆուտբոլիստներն ավելիին են ընդունակ: Նման խոշոր արդյունք գրանցելու մեղավորը «Ռեալ»-ն է: Ցանկանում էինք նվաճել այդ տիտղոսը և գերազանց խաղ ցուցադրեցինք հանդիպման մեկնարկային րոպեներից:
Իհարկե, պարզ է, որ «Միլյոնարիոս»-ի համար շատ ավելի կարևոր են պաշտոնական խաղերը, այդ պատճառով էլ նրանց գործողություններում բացակայում էին ագրեսիվությունն ու ռիսկը: Ցավում եմ, որ խաղն ավարտվեց նման արդյունքով»,- նշել է Մոուրինյոն:





































