Thursday, 11 06 2026
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հանքագործների պարտքը մարվելու է

Հունվարի վերջին «Դանդի Փրիշս Մեթլզ» ընկերության կանադական ընկերության Բուլղարիայի և Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիկ Հաուզի 4-օրյա աշխատանքային այցը Կապան թերևս շատ բան փոխեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիում» ։

Նախ ընկերության սեփականատերերի որոշմամբ աշխատանքից ազատվեցին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան ու նրա կինը՝ ընկերության անվտանգության և ակտիվների պահպանության գծով մենեջեր Ֆրիդա Ֆալետան։ Ռիկի Հաուզը հանդիպեց աշխատակիցների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին ու աշխատանքային պայմաններին։ Հանքագործները բարձրացրին գիշերավարձերի վճարումը։

Հիշեցնենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» 2005թ.-ից սկսած աշխատողներին չի վճարել գիշերային, արտաժամյա և վնասակար աշխատանքի համար նախատեսված գումարները։: ՀՀ կառավարության հետ 2009թ. ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` կոմբինատն աշխատողների աշխատավարձերի պարտքերը պետք է մարեր 2009թ. հուլիսի 1-ից` մեկ տարվա ընթացքում, որը, սակայն, չի կատարել:

Ըստ հանքագործների՝ ընկերությունը վճարել է աշխատավարձերի պահանջով դատարան դիմած 17 անձից 15-ին, իսկ մյուս երկուսը դեռևս չեն վճարվել, քանի որ չեն համաձայնել ընկերության առաջարկած գումարին:

Միաժամանակ ձեռնարկության պաշտոնական տվյալներով՝ 428 մարդ է կրճատվել 2008-10թթ.-ին, և նրանցից առայժմ միայն 17-ն է դիմել դատարան` չվճարված աշխատավարձերը ստանալու պահանջով։

Ընկերության չորեքշաբթի տարածած պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունը գիշերավարձերի վերահաշվարկի գործընթացը սկսել էր դեռևս 2009թ. օգոստոս ամսից։ Մինչև 2010 հուլիսը մարվել են 2007թ. մայիսից մինչև 2008թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի պարտավորությունները: 2005թ.-ից մինչև 2007թ. ապրիլ ժամանակահատվածի պարտավորությունների հաշվարկումը առավել դժվար էր էլեկտրոնային տվյալների բազայի բացակայության պատճառով, ինչի համար էլ նախատեսվածից շատ ժամանակ պահանջվեց: Ընկերությունը արդեն ավարտել է 2005թ.-ից մինչև 2007թ. ապրիլ ընկած ժամանակահատվածի գիշերավարձերի վերահաշվարկը և վճարումները կկատարվեն այս տարվա մարտ ու ապրիլ ամիսներին։

Նշենք, որ ըստ հաղորդագրության` առայժմ վճարվելու են ձեռնարկության ներկայիս աշխատողներին։ «Բոլոր ջանքերը գործադրվելու են նախկին աշխատակիցների հետ կապ հաստատելու և վճարումներն իրականացնելու համար»,- ասվում է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում