Երեկ Սիրիայի անվտանգության ուժերի և ապստամբների միջև բախումներում ռեկորդային թվով մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ընդդիմության ներկայացուցիչներին, 1 օրում երկրում զոհվել է 343 մարդ:
Հաղորդվում է, որ միայն Դամասկոսում զոհվել է 162 մարդ:
Նախորդը սահմանվել էր օգոստոսի 25-ին, երբ ընդդիմությունը հայտնում էր 330 զոհերի մասին:
Ընդհանուր առմամբ, հակամարտության ամբողջ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի թիվը հասնում է 21 հազարի: Ապստամբները պնդում են, որ հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 30 հազարը:
Հիշեցնենք. երեկ Դամասկոսում բանակի գլխավոր շտաբի մոտ իրականացված երկու պայթյուններից հետո փոխհրաձգություն էր սկսվել բանակի և ապստամբների միջև:










































