РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ուսումնասիրում է իր խորհրդական, իրանական IRNA գործակալության տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրի ձերբակալության հանգամանքները:
Ջավանֆեքրը մեղադրվում է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին վիրավորելու մեջ, ինչի համար նրան դատապարտել են վեցամսյա ազատազրկման և ուղարկել են Թեհրանի բանտ: Ընդ որում, չի նշվում, թե նախագահի խորհրդականը երբ և որտեղ է վիրավորել Խամենեիին:
Ահմադինեժադը հայտարարել է, որ նոր է իրազեկվել Ջավանֆեքրի ձերբակալության մասին և կցանկանար իր կարծիքը հայտնել միայն տվյալ գործի մանրամասն ուսումնասիրելուց հետո:










































