Կալիֆոռնիայի համալսարանը պատրաստ է մեկ մլն դոլար վճարել ցուցարարներին, որոնց դեմ անցյալ տարի համալսարանի տարածքում Occupy շարժման կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ պղպեղային աերոզոլ է կիրառվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուսումնական հաստատությունը պատրաստ է Սակրամենտոյի դատարան դիմած 21 բողոքողներից ամեն մեկին 30 000 դոլար վճարել, 250 000 դոլար` նրանց փաստաբաններին` ըստ հայցի հիման վրա կնքված համաձայնագրի:
Ուսանողական ցույցը տեղի էր ունեցել ի սատարումն «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժման:
Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ համալսարանը 100 000 դոլար պիտի հատկացնի նրանց, ովքեր կկարողանան ապացուցել, որ իրենք այդ օրը ձերբակալվել են կամ տուժել պղպեղային աերոզոլից:
Առաջարկը պետք է հաստատի դատարանը:









































