Լևոն Արոնյանը սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 13-ը կմասնակցի Սան Պաուլոյում և Բիլբաոյում կայանալիք «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին:
Մրցաշարին մասնակցում են նաև Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ֆաբիանո Կարուանան և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:
3-րդ տուրում Արոնյանի հակառակորդը իսպանացի Ֆրանսիսկո Վալեխո Պոնսն էր: պարտիան ավարտվեց ոչ-ոքի` 33-րդ քայլում: Լևոնը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով:
Այսպիսով` Արոնյանն իր վստակած միավորների թիվը հասցրեց 5-ի, իսկ Վալեխոն ունի 2 միավոր:









































