Աշխարհի 30 երկրներում Բարաք Օբաման իր մրցակից Միթ Ռոմնիից ավելի ճանաչված է: Այդ մասին վկայում են Gallup International-ի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Ռուսաստանում:
Եթե այլ երկրների բնակիչներին թույլ տային քվեարկել ԱՄՆ ընտրությունների ժամանակ, ապա 81 տոկոսը միջին հաշվով կսատարեին Օբամային, միայն 19-ը`Ռոմնիին:
Ռուսաստանում ցուցանիշը հետևյալն է. 83 տոկոս` Օբամա, 17`Ռոմնի:
Բոլորից շատ աջակցություն`ավելի քան 98 տոկոս, Օբաման ստացել է Իսլանդիայում, Հոլանդիայում,Պորտուգալիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Դանիայում: Ռոմնիին ամենից շատ վստահում են Իսրայելում (65 տոկոս) և Պակիստանում (41 տոկոս):
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի նոյեմբերի 6-ին:








































