Իսրայելի հասցեին այսօր կտրուկ քննադատությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի ընթացքում իր ելույթի ժամանակ: Նա հայտարարել է, որ «ոչ քաղաքակիրթ սիոնիստները» պատերազմական վտանգ են Իսլամական հանրապետության համար և հանդես է եկել աշխարհում նոր արդար կարգ սահմանելու օգտին:
«Ցավոք սրտի իրականությունն այնպիսին է, որ անկիրթ սիոնիստները մշտապես սպառնում են՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների դիմելով»,- նշել է Ահամդինեժադը, ով նախկինում ևս հակաիսրայելական ելույթներով էր հանդես գալիս:









































