Կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի կազմակերպությանը (ԿԱՀԿ), որտեղ բացի Ռուսաստանից՝ մտնում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Հայաստանը, դժվար է համարել հաջողակ քաղաքական դաշինք: Այս մասին Rosbalt-ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուսի տնօրենի տեղակալ, դոկտոր Ալեքսանդր Խրամչիխինը:
Նրա խոսքերով`կազմակերպությունը հաջողակ չի կարելի համարել, քանի որ նրա անդամները տարբեր պոտենցիալներ ունեն թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ նպատակային առումով:
«Այդ պատճառով ինձ դժվար է հասկանալ, թե ինչ ընդհանրություն ունեն Հայաստանն ու Տաջիկստանը»,- նշել է նա:
Այդ բոլոր տարբեր երկրներին միավորում է միայն Ռուսաստանը, իսկ մնացած դեպքերում նրանց տարակարծությունները շատ ուժեղ են` գտնում է Խրամչիխինը:
ՌԴ բնական դաշնակիցներ փորձագետը համարում է ԵՄ-ին, այսինքն՝ Բելառուսին և առաջին հերթին Ղազախստանին, որը ըստ Խրամչիխինի՝ իրենց գլխավոր պոտենցիալ դաշնակիցն է:
Չինաստանի հավանական սպառնալիքի պատճառով ՌԴ հիմնական դաշնակիցներ պետք է լինեն նաև Հնդկաստանը, Վիետնամը և Մոնղոլիան:
Վատ չէր լինի, համարում է նա, եթե նման միությանը միանային նաև Ճապոնիան ու Կորեան:
Ուզբեկստանի անդամակցության դադարեցումից հետո կազմակերպության մեջ են շարունակում մնալ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:









































