Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակի դիմաց զանգվածային հակաիրանական բողոքի ակցիա է տեղի ունենում: Այն կապված է Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթի հետ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ, որոնք ամբողջությամբ զբաղեցրել են շենքի դիմացի հրապարակը:
Ականատեսները հաղորդում են, որ ամբոխում նկատվել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանը և ԱՄՆ-ի խորհրդարանի նախկին նախագահ Նյուտ Գինգրիչը:
Ականատեսների խոսքերով` բացի միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված կոչերից և պահանջներից՝ հավաքվածները իրանական առաջնորդից պահանջում են դադարեցնել օգնություն ցուցաբերել սիրիական ռեժիմին:







































