Նախքան Ռուսաստանի գավաթի 1/16-րդ եզրափակչի «Տորպեդո» – «Դինամո» խաղի մեկնարկը երկու թիմերի երկրպագուները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել: Այս մասին հաղորդում է Р-Спорт-ը:
Աղբյուրի պնդմամբ՝ երկրպագուներն անգամ հաշվի չեն առել իրավապահ մարմինների ներկայությունը՝ տասնյակ մարդիկ պարունակող խմբերով հարձակվելով միմյանց վրա:
Ըստ նախնական տվյալների՝ ոչ ոք լուրջ չի տուժել:
Հիշեցնենք, որ այս խաղը հետաձգվեց երկրպագուների վատ վարքի պատճառով: Նախ՝ առաջին խաղակեսում մրցավարը որոշեց հետաձգել հանդիպումը, սակայն խաղը երկրորդ անգամ շարունակվեց: Երկրորդ խաղակեսին «Տորպադո»-ի տրիբունայից խաղադաշտ են նետվել հրավառելիքներ, որից հետո խաղի գլխավոր մրցավարն արդեն վերջնականորեն հետաձգել է հանդիպումը:









































