ԱՄՆ պատվիրակությունը չորեքշաբթի օրը նախատեսված Իրանի նախագահ մահմուդ Ահմադինեժադի ելույթի ժամանակ կլքի ՄԱԿ գլխավոր ասամբլեայի սրահը:
«Ահմադինեժադը հերթական անգամ կօգտագործի ՄԱԿ կատարած իր այցը… որպեսզի տարածի իր պարանոիկ տեսությունները և վիրավորանքներ հնչեցնի Իսրայելի հասցեին: Այդ իսկ պատճառով ԱՄՆ որոշել է բոյկոտի ենթարկել նրա խոսքը»,- ամերիկյան դիվանագետների խոսքերը մեջբերում է France Press գործակալությունը:
Ահմադինեժադը հայտնի է իր հակաիսրայելական արտահայտություններով, ավելի վաղ նա խիստ քննադատության էր արժանացել միջազգային հանրության կողմից:
Սպասվում է, որ ՄԱԿ շտաբ գրասենյակում Իրանի նախագահը ելույթից բացի մամլո ասուլիս կտա նյույորքյան «Ուոլդորֆ-Աստորիա» հյուրանոցում:










































