Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 14-ին` ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ:
ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ, հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի՝ «Մեծ» ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը:









































