Դժվար է գերագնահատել Մադրիդի «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոյի դերն ակումբի պատմական զարգացման մեջ: «Ռեալ»-ը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն թիմ, իսկ դի Ստեֆանոն մեծ ներդրում ունի թիմի հաջողություններում:
Հիշեցնենք, որ դի Ստեֆանոն «արքայական ակումբ»-ի կազմում հանդես է եկել 1953-1964թթ. ընթացքում: Դի Ստեֆանոյի հետ «Ռեալ»-ում փայլել են Ֆերենց Պուշկաշը, Ֆրանսիսկո Խենտոն, Ռայմոն Կոպան, Պաչին, Սանտամարիան:
«Երբ ես տեղափոխվեցի «Ռեալ», թիմը 23 տարի շարունակ հաղթանակ չէր տարել երկրի առաջնությունում: Մենք նոր պատմություն կերտեցինք թիմի համար: Սակայն ակումբի հաջողությանը միայն ես չեմ նպաստել, այլև ամբողջ թիմը: Ֆուտբոլիստները ևս շատ ուժեղ էին, մեզ աստղեր էին համարում»,- հայտարարել է դի Ստեֆանոն:









































