Թուրքական Yeni Çağ թերթի փոխանցմամբ՝ Զոնգուլդակի դատարանը 1 տարի և 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 52-ամյա Ալի Ջեմալ Աղըրմանին:
Վերջինս այս տարվա փետրվարի 15-18-ին Facebook սոցցանցով վիրավորել էր երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին, ինչի համար նրան դատապարտեցին քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի առաջին կետով:
Աղըրմանը դատարանում պահանջել է ազատ արձակել իրեն՝ ընդգծելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ Facebook-ում մեկնաբանություն թողնելը համարվում է հանցանք: Սակայն նրա խնդրանքը մերժվել է:









































