Ինտերնետում տեղադրվել է հազվագյուտ կենդանիների` մեծ կատուների, արջերի, վարազների, պրիմատների և թռչունների ավելի քան 200 հազար նկար:
Բոլոր նկարները, որոնք ստացվել են WILD ծրագրի շրջանակներում, տնօրինում է Սմիթսոնյան համալսարանը:
Բոլոր այդ նկարները կարելի է տեսնել նախագծի` http://siwild.si.edu/index.cfm կայքում:
Նկարները ստացվել են հատուկ ավտոմատացված և շարժման սենսորներով օժտված տեսախցիկների օգնությամբ, որոնք տեղադրված են եղել և նկարահանումներ են իրականացրել ան վայրերում, որոնք հեռու են մարդու աչքից, և որտեղ կենդանիները կարող են թաքնվել աշխարհի ամենավտանգավոր գիշատիչից:
Նախագծի շրջանակներում հնարավոր է եղել ֆիքսել այնպիսի կենդանիների, ինչպիսիք են` Պերուում ապրող յագուարները, կճատաքիթ ոսկեգույն կապիկները, չինական մեծ պանդան, պանամական պական և այլն:
WILD նախագիծը հանդիսանում է Սմիթսոնյան համալսարանի Web 2.0 լայնամաշտաբ ծրագրի մի մասը, որի նպատակն է հանրությանը ներկայացնել ինստիտուտի կատարած հետազոտությունները:
Առավելագույնս բաց աշխատանքի քաղաքականությունը արդեն վաղուց որդեգրվել է շատ արևմտյան համալսարանների կողմից: Սմիթսոնյան թանգարանը բացառություն չէ:










































