Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Սաֆար Աբիևն այսօր հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցը և տվյալ ոլորտում առկա ձեռքբերումները: Հանդիպման ժամանակ Աբիևը Մորնինգսթարի ուշադրությունը բևեռել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակի և Ղարաբաղյան հակամարտությունից բխող դժվարությունների վրա:
Աբիևն անհրաժեշտ էհամարել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում ներառված երկրներն ուժեղացնեն իրենց գործունեությունը: Ըստ Աբիևի՝ քանի դեռ վերջ չի տրվել «օկուպացիայի» փաստին, Հարավային Կովկասում իրավիճակը կշարունակի մնալ սպառնալից:









































