Wednesday, 24 06 2026
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

Ստեղծվել է հանձնաժողով` աղետի գոտու 1756 բնակարանների հանձնումից առաջ շինաշխատանքներն ուսումնասիրելու նպատակով

Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով` Քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի գլխավորությամբ: ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանձնաժողովի կազմում են ՀՀ քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական ԾԻԳ-ի և Քաղաքաշինական պետական տեսչության մասնագետներ, ինչպես նաև «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը:

Վերոնշյալ հրամանի համաձայն` աշխատանքները իրականացվելու են կառուցապատողի` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում միջոցներ կձեռնարկեն թերություններն ու բացթողումները վերացնելու համար: Հանձնաժողովին հանձնարարված է մինչև սեպտեմբերի 29-ը ՀՀ քաղաքաշինության նախարարին ներկայացնել տեղեկանք` իրականացված ուսումնասիրության արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին :

Վերոնշյալ հրամանը հետևել է նույն օրը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի Գյումրու «Մուշ 2-2» և «Անի» թաղամասեր կատարած այցին: Նախարար Թադևոսյանն այցելել էր վերոնշյալ թաղամասեր` շահագործման հանձնելուց առաջ, շինարարության ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում