ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է թուլացնի պատժամիջոցները թալիբների դեմ` նպաստելու Աֆղանստանում հաշտեցմանը: Այս մասին հաղորդել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը, որը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանին:
«Հաշտեցման գործընթացին նպաստելու համար, ես կոչ եմ անում ՄԱԿ-ի ԱԽ-ին մեր ջանքերին լիարժեք աջակցություն ցուցաբերել»,- ասել է Կարզայը,- ես խաղաղության ձեռք եմ մեկնում ոչ միայն թալիբներին, այլ նաև մյուս զինված խմբավորումներին, որոնք երազում են վերադառնալ արժանապատիվ, խաղաղ և անկախ կյանքի` իրենց հայրենիքում»: Նրա խոսքով` դրա փոխարեն ինքը նրանցից պահանջում է բռնության կասեցում, ահաբեկչական ցանցերի հետ կապերի խզում, հարգանք երկրի սահամանդրության նկատմամբ:
Մարտական գործողությունների դադարեցման բանակցություներին իրենց պատրաստակամության մասին «Թալիբան» արմատական շարժման քաղաքական թևը հայտարարել էր այս տարվա հունվարին: Այն կտրականապես հրաժարվում է ճանաչել Կարզայի վարչակազմը, որին նրանք համարում են Վաշինգտոնի խամաճիկը: Դիտորդների կարծիքով` ՄԱԿ-ի ԳԱ-ի տրիբունայից իր ելույթով Աֆղանստանի նախագահը հույս ունի բարձրացնել իր ժողովրդականությունը իսլամիստների շրջանում:
Թալիբների դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման հայտարարությամբ Կարզայը հադնես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նմանատիպ հայտարարությունից մեկ շաբաթ անց:







































